|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ բնակիչներ,
Չարենցավանի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 7-ին Ուիգմոր հիվանդանոցի թիմը կայցելի Կոտայքի Չարենցավանի բժշկական կենտրոն՝ բուժառուների անվճար ընդունելություն իրականացնելու նպատակով։
 Երեխաներին անվճար խորհրդատվություն կտրամադրեն հետևյալ մասնագետները՝
 Մանկական նյարդաբան,
 Մանկական էնդոկրինոլոգ,
 Մանկական օրթոպեդ-վնասվածքաբան,
 Մանկական ռևմատոլոգ,
 Մանկական գաստրոէնտերոլոգ,
 Մանկական վիրաբույժ,
 Մանկական մաշկաբան,
 Մանկական ստոմատոլոգ։
Կանանց համար անվճար կիրականացվեն՝
 Կրծքագեղձի սոնոգրաֆիա,
 Ուրոգինեկոլոգի խորհրդատվություն։
 Երեխաներին և կանանց հերթագրելու համար զանգահարել 098 043 114։
|