Խնդիր → Տրանսպորտ և ճանապարհներ
Համառոտ նկարագրություն`
Բարև Ձեզ։Ես նորից նույն խնդրով դիմում եմ համայնքապետարանին` հուսալով,որ վերջ ի վերջո որևէ կերպ լուծում կտաք անլուծելի խնդրին։Ես գիտեմ,որ համայնքապետարանի իրավասության ներքո չի Չարենցավան-Երևան երթուղու սպասարկման հարցը,բայց համայնքապետարանը պիտի որոշակի վերահսկում կատարի` իր համայնքի բնակիչների խնդիրները լսելի դարձնելու համար։Երթուղին սպասարկող ընկերությունը չարաշահում է իրեն արտոնված իրավունքը։Մասնավորապես ուղեվարձի 500 դրամ դարձնելուց հետո խոստացված որակի բարձրացում չի եղել և յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ մեքենա չի ուղևորվում Երևան , և ստիպված սպասում ենք միջինում 35 րոպե։Մասնավորապես, այսօր,հունվարի 16ին,միկրո կանգառում նստել եմ երթուղին սպասարկող ընկերության մեքենան ժամը 13։35 , իսկ կինոյի տան կանգառից ` դիսպետչերի թույլտվությամբ մեքենան շարժվել է ժամը 14։10։Ու էդպիսի դեպքեր անընդհատ լինում են տվյալ ժամանակահատվածում։Խնդրում եմ, հարցը դրեք քննարկման և փորձեք օգնել համայնքապետարանի բնակիչներին։Հարցին լուծում չտալու դեպքում, խնդիրը ներկայացնելու եմ այլ պատկան մարմինների։
Ներկայացման ամսաթիվ`
16/01/2025 14:23