Լիաննա Ավետյան Ռոբերտի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Գանգրահեր տղայի փողոց թիվ 7/1 շինության տարածքում գտնվող 93քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4980/12 առ 2025 թվականի հոկտեմբերի 16-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 000460 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1.Լիաննա Ավետյան Ռոբերտի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Գանգրահեր տղայի փողոց թիվ 7/1 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (ԹույլտվությունN457):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: