Այսօր: Ուրբաթ, 22 Օգոստոսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 օգոստոսի 2025 թ.

ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացիների ներկայացրած ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերը. Չարենցավանհամայնքիավագանին, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 46–Ա որոշումը և հաշվի առնելով Անդրանիկ Քոչարյանիկողմից 02.05.2025թ. ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը` որոշում եմ.

 

1.    Անդրանիկ Քոչարյանինպատկանող 07-019-0413-0110 ծածկագրով 0.33258 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի և այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել 0.19258 հա մակերեսով հողատեսքը որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատեսքի, իսկ 0.14 հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել որպես ջրային նշանակության ջրային հողատեսքի:

2.    Անդրանիկ Քոչարյանինշինությունների /ջրավազան և հարակից օժանդակ շինություններ/ նախագծման թույլտվության համար տրամադրել 18.08.2025թ. N ՆԹ-7143-25 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

3.    Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Բջնի թիվ 3:

4.    Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2005 2025թթիվ 662 որոշումը։

5.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

6.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

         

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner